9,3 մլն․ հայտ՝ տոմսերի ձեռքբերման համար

9,3 մլն․ հայտ՝ տոմսերի ձեռքբերման համար

Հայտնի է, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա աշխարհի 12 քաղաքներում։ Մրցաշարը հյուրընկալող քաղաքաներն են՝ Կոպենհագենը, Բուխարեստը, Ամստերդամը, Դուբլինը, Բիլբաոն, Բուդապեշտը, Գլազգոն, Բաքուն, Սանկտ Պետերբուրգը, Լոնդոնը, Մյունխենը և Հռոմը:

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱՆ աշխարհի տարբեր ծայրերից թվով 19,3 մլն հայտ է ստացել տոմսերի ձեռքբերան համար։ 

Եզրափակիչ խաղին ներկա գտնվելու համար ՈՒԵՖԱ-ն 1,9 մլն հայտ է ստացել։ 
Նշենք, որ Եվրո 2020-ի եզրափակիչը տեղի է ունենալու Լոնդոնի «Ուեմբլի»  մարզադաշտում։