Հայ գրողները ժողով են անելու

Ապրիլի 13-ին՝ ժամը 12-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի գրողների միության համաժողով։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրակարգում ՀԳՄ շենքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկումն է։ Թե ովքեր են ելույթ ունենալու և ինչ պահանջով, Միլիտոնյանը չցանկացավ նշել.
«Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության ընդլայնված նիստ՝ վերջերս հասարակության լայն շրջանակներում տարբեր մեկնաբանությունների նյութ դարձած ՀԳՄ և Նկարիչների միության շենքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկման օրակարգով։ ՀԳՄ նախագահության անդամներն իրենց անհամաձայնությունը և մտահոգությունը հայտնեցին տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստարկներ, որոնց հանդեպ անհիմն ու անտրամաբանական են դատախազության մտադրությունները` 1999 թ. մարտի 12-ի ՀՀ կադաստրի ՀԳՄ շենքի սեփականաշնորհման որոշման առնչությամբ։ ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների միության համար և գրողների միջոցներով՝ Ավետիք Իսահակյանի անմիջական ներդրումով», - նշեց նա:
Կարծիքներ