Ամբողջությամբ կհրապարակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի և շահառուների ցանկը

Ամբողջությամբ կհրապարակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի և շահառուների ցանկը

ԶՊՄԿ-Ն՝ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԹՈՂԱՐԿՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ  50 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՔՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Ամերիաբանկի աջակցությամբ,  նախաձեռնել է ՀՀ արժեթղթերի հանրային շուկա մուտք գործելու գործընթաց և պատրաստվում է ՀՀ կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ՀՀ արժեթղթերի շուկայում ոչ ֆինանսական կազմակերպությունների համար աննախադեպ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիր:

Սա հերթական նշանակալի քայլն է՝ ուղղված ԶՊՄԿ-ի հանրայնացմանը, որի շրջանակներում համապատասխան իրավական ակտերով նախատեսված պահանջներից առավել ընդարձակ կերպով բացահայտվելու են ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, զարգացման հեռանկարային ծրագրերը, երկրաբանական և այլ տվյալներ: Ընդ որում, այդ ճանապարհին ամբողջությամբ կհրապարակվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի և շահառուների ցանկը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից:

Այս նախաձեռնությունն արդյունք է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամերիաբանկի հարաբերությունների որակական նոր մակարդակի, համահունչ է ընկերության որդեգրած թափանցիկության, հրապարակայնության ու հանրային հաշվետվողականության քաղաքականությանը և ուղղված է երկրի տնտեսության, մասնավորապես, արժեթղթերի շուկայի և բորսայական առևտրի զարգացմանը: