«Հրապարակ»․ «Նակոլկա Շուշոն» վարում-ցանում է ՊԵԿ-ում

«Հրապարակ»․ «Նակոլկա Շուշոն» վարում-ցանում է ՊԵԿ-ում

ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում եւ այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։

Ինքն էլ թեեւ չի պատկերացնում ոլորտը, բայց եկած օրվանից կառավարում է «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը եւ անգամ «նորամուծություններ» է իրականացնում։ Օրինակ, կարծում է, որ բոլորը պետք է մի ընդհանուր կաբինետում աշխատեն։ Եվ դա հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ասում են, որ նա այս պաշտոնին է նշանակվել Արարատ Միրզոյանի կնոջ միջնորդությամբ։