Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշել էր գեներալի նկատմամբ խափանման միջոց ընտրել կրկին կալանավորումը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։ 

Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվել։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։