Ծաղրել է Մադուրոյին

Ծաղրել է Մադուրոյին

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ծաղրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Բանն այն է, որ Մադուրոյի ելույթի ժամանակ էլեկտրականությունը անջատվել է, եւ լույսերը հանգել են։ Այս դրվագն օգտագործելով էլ Բոլթոնը հայտարարել է․ «Մադուրոյի մաֆիայի համար եկան՝ հանգցրեք լույսերը» ժամանակները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, Բոլթոնը տեղադրել է այդ պահը համացանցում` կից ծաղրական գրառում հրապարակելով։

Նշենք, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում էլեկտրականության հովհարային անջատումները Վենեսուելայում դարձել են ավելի հաճախակի։