3-7 հաշվով պարտվելուց հետո Զիդանը կարծում է՝ «Ռեալը» լավ մրցաշրջան է անցկացնելու

3-7 հաշվով պարտվելուց հետո Զիդանը կարծում է՝ «Ռեալը» լավ մրցաշրջան է անցկացնելու

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր տպավորությունների մասին է խոսել «Ատլետիկո Մադրիդից» կրած 3-7 հաշվով պարտությունից հետո։

«Չեմ կասկածում, որ հիմա մենք ավելի մոտիվացված ենք լինելու։ Վստահ եմ, որ թիմը պետք է լավ մրցաշրջան անցկացնի։ Իհարկե չենք կարող այս պահին գոհ լինել, քանի որ պարտություն ենք կրել «Ատլետիկոյից», սակայն վստահ եմ՝ լավ մրցաշրջան ենք ունենալու։ Կարծում եմ՝ մայն Ազարը չէ, որ վատ է խաղացել, բոլորն են վատ խաղացել։ Ամեն ինչով մրցակիցը մեզ այս անգամ կարողացավ գերազանցել։ Ավելացնելու բան չունեմ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։