Հայ-ռուսական հարաբերություններում՝ նոր ճարտարապետություն՝ 2 պետություն՝ 1 նպատակ սկզբունքով

Հայ-ռուսական հարաբերություններում՝ նոր ճարտարապետություն՝  2 պետություն՝ 1  նպատակ սկզբունքով

Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի ինքնիշխան Ուխտում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «Նեզավիսիմայա գազետայում» հանդես է եկել հայ-ռւսական հարաբերությունների վերաբերյալ հայեցակարգային հոդվածով։ Ներկայացնում ենք այն՝ մասնակի կրճատմամբ։

Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցված է ԽՍՀՄ փլուզման ու դրան հետևած այն իրադարձությունների համատեքստում, որոնք հետագայում հընթացս լրացվեցին ու հարստացվեցին որպես արձագանք՝ ի հայտ եկող հնարավորություններին ու մարտահրավերներին։

Այսուհանդերձ, ակնհայտ է, որ ժամանակները փոխվում են, ենթարկվում էական փոփոխությունների, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության, այլ հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած էական հանգամանքներն ու պայմանները։ Գլխավորը, որ, մասնավորապես, մեր երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը, շատ ոլորտներում էական տրանսֆորմացիաների են ենթարկվել։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօրվա դրությամբ կարիք ունեն ապագային միտված՝ ռազմավարական վերանայման։ Անհրաժեշտ է երկկողմ փոխհարաբերությունների միանգամայն նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած պետք է լինեն Հայաստանի ու Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության իրական առաջնահերթությունների ճշգրիտ և հավասարակշռված համադրումը։ Եվ սա միանգամայն հնարավոր է։

Դաշնակցային փոխհարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է հիմնված լինի երկու երկրի արտաքին քաղաքականությունների առավել արդյունավետ համադրման վրա՝ ռազմաքաղաքական գործակցության խնդիրների ու անվտանգային նոր՝ ժամանակակից մարտահրավերներին համահունչ ու առկա բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, սպառիչ պատասխաններ տալու ներունակ գործիքների գործադրմամբ։

Եվ այս ամենը՝ երկկողմ ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական ու այլ ռեսուրսների համադրության մեջ։ Որպես կանոն, հայ-ռուսական հարաբերությունները բնութագրվում են որպես յուրահատուկ։ Սա, անշուշտ, տեղին բնորոշում է, բայց, հանուն արդարության պետք է նշել, որ ինչպես հայկական, այնպես էլ ռուսաստանյան տեսանկյունից, այս հարաբերությունները, նախևառաջ, հիմնված են երկու ժողովրդի պատմական անցյալի ու հիշողության վրա, ապա միայն՝ առկա քաղաքական իրողությունների։ Քաղաքական պրագմատիզմը պահանջում է հետխորհրդային ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայի սթափ վերլուծության՝ առանցքային հիմնախնդիրների վերհանման նպատակով։ Խնդիրներ, որոնց անտեսումը կարող է վնասակար լինել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին ապագայում։

Միքայել Մինասյանի գնահատմամբ՝ երկկողմ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է միավորի, նրա ձևակերպմամբ, եղբայրական ժողովուրդների բոլոր ռեսուրսները՝ երկու պետություն՝ մեկ նպատակ սկզբունքով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։