Պուտինի հետ հարաբերությունները չե՞ն կարող ազդել Քոչարյանի դատավարության վրա (տեսանյութ)

Պուտինի հետ հարաբերությունները չե՞ն կարող ազդել Քոչարյանի դատավարության վրա (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը չի ողջունում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՌԴ դեսպանի հետ: 

«Կա փաստ, կա վերաբերմունք»,-ասաց նա:

Hraparak.am-ի դիտարկմանը, թե Քոչարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմն է, և դեսպանի հետ հանդիպումը թերևս անուղղակի կերպով նաև Պուտինի հետ հանդիպում էր ենթադրում, Միրզոյանն ասաց, թե անձական հարաբերություններ աշխարհի վրա բոլորը իրար հետ կարող են ունենալ. «Խոսքը այլ է, երբ վերաբերում է պետությունների միջև հարաբերությունններին: Մեր երկու պետություններիմիջև այս պահին որևէ անլուծելի, կնճռոտ հարց չկա»:

Hraparak.am-ի այն դիտարկմանը, թե Պուտինի հետ հարաբերությունները կարո՞ղ են ազդել Քոչարյանի հանդեպ դատավարության վրա, Միրզոյանն ասաց՝ երբեք: 

Դիտարկմանը, թե ասում են՝ Պուտինը պայման է դրել, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, և վերջին ազատ արձակումը նաև դրանով էր պայմանավորված, ԱԺ նախագահն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդպիսի պայմանից և վստահ է, որ որևէ երկրի իշխանություն իրեն թույլ չի տա ՀՀ իշխանությունների առջև այդպիսի պայման դնել: 

«Դա քաղաքական չի, լուրջ չի»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: