Խաղալիք-կրկնօրինակ ատրճանակի գործադրմամբ՝ հափշտակել են դրամապանակ

Խաղալիք-կրկնօրինակ ատրճանակի գործադրմամբ՝ հափշտակել են դրամապանակ

Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Թաթուլ Սողոմոնի Պապոյանին առաջադրված մեղադրանքով դատաքննությունը։

Ըստ մեղադրանքի՝ նա ընկերոջ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Երջանիկ Նահապետի Ծառուկյանի հետ ավազակային հարձակում կատարելու միջոցով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, 2019 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահաններում, Երևան քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ նրբանցի 13-րդ հասցեում գտնվող տան դիմաց հարձակվել են Նարինե Մստոյանի վրա, ապա որպես զենք օգտագործված ատրճանակի մետաղական խաղալիք-կրկնօրինակ գործադրմամբ՝ նրա կյանքի կամ առողջոթյան համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են վերջինիս դրամապանակը և դիմել փախուստի: