Չեմ կարծում՝ Հրանտ Մարգարյանն ու Միքայել Մանուկյանը ընտրությունները բողոքարկելու մասին

Չեմ կարծում՝ Հրանտ Մարգարյանն ու Միքայել Մանուկյանը ընտրությունները բողոքարկելու մասին

Դեկտեմբերի 9- ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ ներառյալ 1-ին-2-րդ -3-րդ դեմքերն ու քարոզչության պատասխանատուներն ու մամուլի խոսնակները լրատվամիջոցների համար անհասանելի են, ինչի արդյունքում՝ դեռևս անհասկանալի է՝ ԱԺ մտնելու անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ-ն, «Սասնա Ծռեր»-ը, «Ազատ դեմոկրատները » ընդունո՞ւմ են արդյունքները, բողոքարկելո՞ւ են, թե ոչ։

Շարքային դաշնակցականները, որոնց թվում են նաև ԱԺ նախկին պատգամավոր, «Հայանտառի» նախկին տնօրեն Միքայել Մանուկյանը, կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու Սուրեն Պարսյանը,անձնական զրույցի մակարդակում նկատեցին հազիվ թե, բայց պաշտոնական մեկնաբանությունների համար առաջարկեցին դիմել կուսակցության Գերագույն մարմին։

ԳՄ ներկայցուցիչ Արսեն Համբարձումյանը դեռևս չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ինչ վերաբերում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ապա նա նախ ասաց՝ չեմ կարծում, (որ կբողոքարկեն ընտրությունները), ապա ավելացնելով, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս, ցած դրեց հեռախոսափողը։