Վարդգես Գասպարիի հաղորդման վերաբերյալ անձի են բերման ենթարկել

Վարդգես Գասպարիի հաղորդման վերաբերյալ անձի են բերման ենթարկել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկած Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանում է ակնհայտ լարված մթնոլորտում։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ նրա աջակիցներն իրենց ագրեսիվ պահվածքով խոչընդոտում են այլ քաղաքացիների մուտքը դատարան։ 

Այսօր բռնության է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը , ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, «Արյունոտ տասնամյակ» վերտառությամբ  ցուցապաստառ է պարզել եւ բողոքի ակցիա է անցկացրել դատարանի շենքի մոտ։ Քոչարյանի աջակիցներից մեկը նրան հարվածել է ջրով լի շշով, ինչի պատճառով էլ Գասպարին ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա հանցագործության մասին ներկայացրել է հաղորդում։ 

Դատավարությանն ուշի-ուշով հետեւողներից շատերը տարակուսած են ոստիկանների պասիվ պահվածքից, սոցցանցերում նույնիսկ այդ մասին գրառումներ են անում։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այդ առթիվ հայտնեց․ «Գործով կատարվում է հետաքննություն, բոլոր հանգամանքերը կպարզեն։ Կկատարվի անաչառ քննություն, արդյունքների մասին կտեղեկանաք»։ Ավելի ուշ նա տեղեկացրեց, որ կա այդ գործով բերման ենթարկված անձ։