Թեհրանի պատասխանը ԱՄՆ-ին կլինի վճռական․ Հասան Ռոհանի

Թեհրանի պատասխանը ԱՄՆ-ին կլինի վճռական․ Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները փորձի էլի խախտել Իրանի սահմանների անձեռնմխելիությունը, պատասխանը կլինի խիստ ու վճռական։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ Իրանի նախագահը այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Նախագահ Ռոհանին նաեւ իրազեկել է նախագահ Մակրոնին, որ ամերիկյան անօդաչու սարքը խախտել է իրանական օդային տարածքը, իսկ իրանական կողմի նախազգուշացումները մնացել են անպատասխան, որից հետո էլ իրանական օդուժը խոցել է այն։ Իր խոսքում Ռոհանին շեշտել է, որ Թեհրանը չի ուզում պատերազմ եւ մեղադրել է ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում իրադրության սրման համար։