Հարգանքս այսօրվա ակցիայի մասնակիցներին. Աշոտյան

Հարգանքս այսօրվա ակցիայի մասնակիցներին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են:

Իրեն ժողովրդի իշխանություն հռչակած մարդիկ ոստիկանական պատնեշներով և բիրտ ուժով են պատասխանում ոլորտային խնդիրները քննարկելու մեր երիտասարդ քաղաքացիների ցանկությանը:

Բերման ենթարկվածները անհապաղ ազատ պիտի արձակվեն:

Պարոնայք ուժայիններ, հիշեք, որ վաղը-մյուս օրը «հրաման էինք կատարում» բացատրությունը մարդկային առումով ոչ մեկին չի համոզելու: Երեսատեղ թողեք երկրում պարզ ճակատով մարդկանց նայելու համար:

Մանավանդ, շատ լավ տեղյակ ենք, թե ինքներդ որքան արդեն զզված այս իշխանություններից:

Հարգանքս այսօրվա ակցիայի մասնակիցներին»: