Ադրբեջանական օդանավները շարունակում են թռիչքներ իրականացնել Հայաստանի տարածքով

Ադրբեջանական օդանավները շարունակում են թռիչքներ իրականացնել Հայաստանի տարածքով

Ադրբեջանական օդանավները Բաքվից շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Նախիջեւան՝ Հայաստանի օդային տարածքվ։ Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության կողմից հերթական թռիչքն իրականացվել է այսօր՝ նոյեմբերի 25-ին։

Ադրբեջանական օդանավը անցել է Սեւանա լճի վրայով, ապա Մարտունի քաղաքի, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում, որից հետո արդեն Արարատի մարզի Զանգակատուն գյուղի վրայով եւ անցել է Նախիջեւան։