Քաղաքական հոտառություն չունե՞ք․․․

Դե արի ու մի գժվի։ Արցախի կառավարությունը դրամահավաք է կազմակերպում՝ ի աջակցություն Սիրիայում երկրաշարժից տուժած հայ համայնքի։ Հաշվեհամար է բացել ու կոչ է անում Արցախի քաղաքացիներին, որ ակտիվորեն մասնակցեն դրամահավաքին և օգնության ձեռք մեկնեն բնական աղետից տուժած հայրենակիցներին։ Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է Արցախը, որ արդեն երկու ամիս է, ինչ շրջափակված է։ Ժողովրդի վիճակը չնկարագրեմ։ Հացի, ջերմության կարոտ։ Եվրոպական բոլոր ամբիոններից հայտարարություններ են հնչում՝ բացել Արցախը սնուցող երակը, ժողովուրդը երկար չի կարող դիմանալ, Արցախի կառավարությունը շրջափակված Արցախին կոչ անում, որ օգնեն Սիրայի հայ համայնքին։
Օգնելը, հասնելը լավ բան է, բայց դուք քաղաքական հոտառություն չունե՞ք։ Չեք հասկանու՞մ, որ ձեր ժողովրդի կիսաքաղց ու սառած վիճակը հազիվ տկտկացնում էր եվրոպական դռները, ձեր այդ քայլով դուք ոչ թե մարդասիրության դասեր եք տալու եվրոպաներին, այլ նրանց մոտ ընդամենը հարց է առաջանալու՝ մի՞թե մենք սխալվել ենք։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լավ էր բնութագրել երևույթը՝ «Ծեր ժողովուրդի վիճակից խաբար՞ըք..
Բոլա լի ձևականություններավ զբաղվիք... » կամ «2 քյալամըն պերալ 4 մասի են բաժանում տամ, ասմա օգնություն ցուցաբերինք։ Թա հինչա,տալոննեն էլ պահինք, գիդվալչի... »։
Արցախի ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ գրում է․ «Մեհետ քեցիք զոհվածի ընտանիքին տոռնը թկեցիք, տեսիք էս ցրտավը հունցն ապրում, առանց գազ լյուսն էլ ժամավ, սրան նրան անա փայք հվաքալ, մենգել տուք լավություն եք անում մեր նեռվերին հաշվին ապրող տավարի ցավեր»։
Չեմ ուզում շատ բան բացող գրառումներն ընդգրկել, բայց նորից եմ հարցնում Արցախի կառավարությանը՝ ձեզ քաղաքական հոտառություն չունե՞ք, թե՞ դուք միայն գաստրոնոմիական հոտառություն ունեք։ Ժողովրդին դիմում եք, որ ի՞նչ, ոնց որ մարդիկ են գրում․ «Արցախա մինակ մին հոգի կարե լոխճի քյոմյագ անե, բայց եթե կարդի թող վախեվուչ խոստացածը չնք ասում անե, այլ գոնե էն ժողովուրդին հաշվին դիզածան պատառ տյուստա ժղուվուրդեն քյոմյագ անե, վեչ թա իլյածն էլ պահանջե, լիվիմարդի տեռնա։ Պախ պադումաեշ բարի սամարացիա տեռալ»։
Ամփոփեմ մի գրառմամբ․ «Քաչալը ճար անող ինի իր կլխին ճար կանե»։
Կարծիքներ