Սաշիկ Սարգսյանի արագաչափերի տույժ-տուգանքները. իհարկե՛, արել ենք. Փաշինյանը ներկայացնում է՝ ինչ է արել, ինչ՝ չէ

Սաշիկ Սարգսյանի արագաչափերի տույժ-տուգանքները. իհարկե՛, արել ենք. Փաշինյանը ներկայացնում է՝ ինչ է արել, ինչ՝ չէ
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատասխանում է օգտատերերի հարցերին: Նա այժմ կետ առ կետ ներկայացնում է, թե ինչ է խոսք տվել իր պաշտոնավարման ընթացքում: Գրեթե բոլոր կետերին անդրադառնալիս նա նշում է, որ կետերը հարյուր տոկոսով կատարվել են:

Օրինակ՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող արագաչափերի հետեւանքով ներվեն տույժ-տուգանքները. «Սաշիկ  Սարգսյանի արագաչափերի տույժ-տուգանքները իհարկել արել ենք, մենք համաներում ենք իրականացրել, որի արդյունքում տասներեք միլիարդ դրամ: Պետք է վերացվի մենաշնորհները. այսօր Հայաստանում որեւէ մեկը չի կարող ասել, որ ունի մենաշնորհ, առնվազն հնարավորությունների իմաստով: Ես վերջին անգամ կառավարության հաշվետվության ժամանակ ցույց տվեցի, թե ինչ դինամիկ ունենք, ըստ էության կարող ենք ասել՝ բանանի  մենաշնորհը ջախջախված է, էսօր մարդիկ կան, ասում են, որ գազելով են շաքարավազ ներկում: Հաջորդ կետը՝ չեն լինելու քաղբանտարկյալներ, կատարվել է այս կետը: «Մարտի մեկի» պատասխանատուները պետք է կանգնեն դատարանի առջեւ, առնվազն շատ տոկոսով կատարվել է»: