Հայաստանը ճանաչվել է որպես տարվա երկիր․ The Economist

Հայաստանը ճանաչվել է որպես տարվա երկիր․ The Economist

Հեղինակավոր The Economist հանդեսն ամփոփել է իր «Տարվա երկիր» անվանակարգում իրականացրած ուսումնասիրությունները եւ ամփոփել արդյունքները։ Պարբերականի վերլուծաբանները նշում են, որ «Տարվա երկիր» ճանաչումը վերաբերում է տվյալ տարում լավ աշխատանքին եւ երբեք երաշխիք չէ ապագայի հաջողությունների։ Այսպես, պարբերականի հաղթողներից Մյանմայում արյունալի հետընթաց է, Ֆրանսիայում, որը կրկին հաղթողներից է, անկարգություններ են։ Պարբերականը շեշտում է, որ իր համար կարեւոր է ոչ թե համեղ խոհանոցը, ունեցած հարստությունները, այլ վերջին 12 ամսվա մեջ կատարած աշխատանքը, որը բերել է բարելավում այդ երկրին։ Հավակնորդների մեջ եղել են Բրիտանիայից մինչեւ Բրազիլիա եւ Մեքսիկա, Իռլանդիայից մինչեւ Հարավային Աֆրիկա։ Ի վերջո ընտրությունը կանգ է առել երեք երկրների վրա՝ Մալայզիա, Եթովպիա եւ Հայաստան, որտեղ այս տարի տեղի է ունեցել լուրջ փոփոխություն։ Ի վերջո ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա եւ Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր։