Փոփոխություն՝ առողջապահության ոլորտի աշխատակիցների կյանքում

Փոփոխություն՝ առողջապահության ոլորտի աշխատակիցների կյանքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին մի քանի հարցերի քննարկումից հետո հայտարարեց, որ առաջին երկու հարցերի քննարկումն առանձնանում էր նրանով, որ իրենք կոնկրետ որոշումներ կայացրեցին, որոնց արդյունքում ՀՀ հազարավոր քաղաքացիների կյանքում լինելու է կոնկրետ փոփոխություն։ Նրանք, ըստ վարչապետի, իրենց վրա զգալու են իրենց կյանքի որակի փոփոխությունը։

«Սա պետք է լինի մեր գործունեության կարևորագույն ուղենիշներից մեկը։ Այսօր ես կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ առավոտյան քննարկման ժամանակ նման հանձնարարական եմ տվել, որ դա նաև փոխանցվի կառավարության անդամներին, ամեն օր մեր սեղանին պետք է դրված լինի, մեր օրակարգի առաջին կետը պետք է լինի հետևյալը, մենք պետք է հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ դրա արդյունքում կոնկրետ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իսկ վարչապետի նշած երկու հարցերն էլ վերաբերում էին առողջապահության ոլորտին, որը զեկուցեց նախարար Արսեն Թորոսյանը։ Նախագծով նախատեսվում է վերանայել սոցփաթեթի ծրագրի շրջանակներում բժշկական ծառայություն և սպասարկում ստացող շահառուների ցանկը՝ այդ ցանկում սոցփաթեթի շահառուներից բացի ներառել և առողջապահական փաթեթներ ձեռք բերել հետևյալ անձանց համար․ մարզերում՝ միայն պոլիկլինիկաների աշխատողների համար, 50 տոկոս և ավելի պետության բաժնեմասն ուենցող բժշկական կենտրոններում հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բոլոր աշխատողների համար։ Իսկ Երևան քաղաքում՝ միայն պոլիկլինիկաների աշխատողների և 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների համար։ Այս փոփոխությունների արդյունքում ծրագրի շրջանակներում կընդգրկվեն ծուրջ 15 հազար առողջապահության ոլորտի աշխատողներ։