Նոտր Դամի վերականգնման համար հավաքվել է 1 միլիարդ եվրո

Նոտր Դամի վերականգնման համար հավաքվել է 1 միլիարդ եվրո

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար նվիրատվությունների գումարը հասել է 1 միլիարդ եվրո սահմանաչափին։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Հանգանակությունները հավաքվում են հիմնականում խոշոր ընկերություններից եւ գործարարներից նաեւ չորս հանրային հիմնադրամներից։

Միաժամանակ նաեւ թողարկվել է կայք, որի միջոցով հնարավոր է նվիրատվություններ կատարելը։ Նշենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառ՝ ըստ նախնական վարկածի, կարող էր լինել հոսանքի հաղորդալարերի կարճ միացումը։