ԱԺ-ն միաձայն ընդունեց Հրաչյա Հակոբյանի հեղինակած օրինագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց Հրաչյա Հակոբյանի հեղինակած օրինագիծը

Այսօր Ազգային Ժողովը միաձայն ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա ՀԱկոբյանի հեղինակած օրինագիծը՝ գովազդի օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

«Այսօր Ազգային Ժողովը միաձայն` 114 կողմ ձայներով, ընդունեց իմ հեղինակած գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: 2020 թվականի հունվարի 1-ից մեր քաղաքացիները այլեւս չեն հանդիպի տոտալիզատորների կամ ինտերնետ շահումով խաղերի այսչափ ահռելի մեծ ու գայթակղիչ գովազդների»: