ԱՄՆ-ն հարավային սահմանագիծ ուղարկվել է 2100 զինվորական 

ԱՄՆ-ն հարավային սահմանագիծ ուղարկվել է 2100 զինվորական 

ԱՄՆ ռազմական ղեկավարությունը հավանություն է տվել երկրի հարավային սահման 2100 զինվորական ուղարկելուն։ Այս մասին հայտնում է Պենտագոնի խոսնակ Քրիս Միտչելը, ըստ CNN-ի փոխանցման։  Ըստ տեղեկությունների, Պենտագոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռիչարդ Սպենսերը բավարարել է նոր զինվորական հավաքակազմի ուղարկման հայտը։ Ներկայումս սահմանին ծառայություն իրականացնում է 4500 զինվորական։