Լրագրողը դժգոհել է ռուսների սովորություններից

Լրագրողը դժգոհել է ռուսների սովորություններից

Ֆինլանդացի կին լրագրող Աննա Լենա Լուրենը, որը հանդիսանում է Dagens Nyheter-ի եւ Hufvudstadsbladet-ի մոսկովյան թղթակիցը, իր դժգոհությունն է հայտնել այն բանի հետ կապված, որ ռուսները պարզապես մսխելու չափ անխնա են օգտագործում էներգիան եւ նաեւ անհասկանալի կերպով տարված են հաճախակի սենյակային օդափոխություններով։

«Մոսկովյան գրասենյակում եմ։ Դրսում ցուրտ է, զրոյից ցածր։ Նստած են աշխատակիցները։ Եվ ահա մեկը բացում է լուսամուտը։ Բոլորը սկսում են դողացնել։ Իսկ ջեռուցում կա ու էներգիան օգտագործվում է անտեղի։ Ուր էլ լինեն, անկախ եղանակից, պետք է անպայման սենյակն օդափոխեն հաճախակի»,- թվիթերյան իր էջում գրել է լրագրողը։