Նազարբաեւն անակնկալ հրավեր է ստացել Պեկինից

Նազարբաեւն անակնկալ հրավեր է ստացել Պեկինից

Ղազախստանում Չինաստանի դեսպան Չժան Սյաոն հանդիպում է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ, որի ընթացքում անակնկալ կերպով նրան փոխանցել է իր երկրի նախագահ Սի Ծինփինի հրավերը՝ Պեկին այցելելու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Նազարբաեւն ու դեսպան Սյաոն քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին։ Ծինփինը հրավիրել է Նազարբաեւին այցելել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային ֆորումին, որը տեղի կունենա Պեկինում։ Նշենք, որ այսօրվանից պաշտոնապես Նազարբաեւը համարվում է հրաժարված նախագահ, սակայն շարունակում է մնալ երկրի պետական համակարգի մեջ։