ՀՀ-ում կլինի 12 նախարարություն․ Փաշինյան

ՀՀ-ում կլինի 12 նախարարություն․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:

ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»: