Հայ-չեխական համագործակցության շրջանակում Հայաստանին մագնիսառեզոնանսային սարք կտրամադրվի

Հայ-չեխական համագործակցության շրջանակում Հայաստանին մագնիսառեզոնանսային սարք կտրամադրվի

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկայի հետ: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում հետագա համագործակցության ուղիները:

Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ շեշտադրումը դնելով առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման հնարավորությունների վրա: Քննարկվել են հայ-չեխական համագործակցության շրջանակներում Հայաստանին մագնիսառեզոնանսային սարք տրամադրելու մանրամասները: