Նարեկ Սարգսյանը շարունակում է պահվել արգելանքի տակ, իսկ տեղափոխման հարցը դեռ չի լուծվել

Նարեկ Սարգսյանը շարունակում է պահվել արգելանքի տակ, իսկ տեղափոխման հարցը դեռ չի լուծվել

Նարեկ Սարգսյանը շարունակում է պահվել արգելանքի տակ, և նրա նկատմամբ էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրին գլխավոր դատախազությունից՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հանձման գործընթացին։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: 

Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հիշեցնենք, նաեւ, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: