Ամուսինները պիցցա են պատվիրել ու դարձել միլիոնատեր

Ամուսինները պիցցա են պատվիրել ու դարձել միլիոնատեր

ԱՄՆ Վիրջինիա նահանգից ամուսինները պատվիրել են պիցցա ու մեկ վիճակախաղի տոմս, որպեսզի մինչ ուտելիքը կհասներ, մի բանով զբաղվեին։ Նրանք չեն էլ կասկածել, որ վիճակախաղի տոմսը լինելու է հաղթական ու իրենց դարձնելու է միլիոնատեր։Այս մասին հայտնում է UPI կայքը։ Մերի Հեթն ու Ջեյմս Բրանքը պատվիրել են պիցցա եւ այցելել Blue Ridge Minute Mart խանութ, որտեղ էլ որոշել են Double Cash Doubler վիճակաղով իրենց հաջողակությունը փորձել։ Արդյունքում հաղթել են ու դարձել միլիոնատեր։ Ամուսինները հայտարարել են, որ շահած գումարով տուն կգնեն ու կփակեն պարտքերը։