Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ
Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ

Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ:

Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից:

Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:

Առաջնային պետք է լինի ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն,այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:

Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որ իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին»: