Դաժան հաշվեհարդար Ադրբեջանում

Դաժան հաշվեհարդար Ադրբեջանում

Ինչպես հաղորդում է Report.az-ը, Աղստաֆայի շրջանի Բեյուք Քեսիկ գյուղում վերջերս կալանավայրից ազատ արձակված տղամարդը շուկայում կրակ է բացել, որի հետեւանքով տուժել է 8 անձ: Տեղում սպանվել են Շարիգյա Մուսաեւան, նրա որդիներ Նովրուզը եւ Շամսեդդինը, ինչպես նաեւ Զեյնաբ Ջալիլովան: Մյուսները հրազենային վիրավորումներով տեղափոխվել են շրջանային հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածներից մեկի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Ըստ տեղեկությունների, հաշվեհարդարի պատճառը երկու ընտանիքների միջեւ արյան վրեժն է: