Կյանքից հեռացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

Կյանքից հեռացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։

Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։

Բացի բազմաթիվ ներկայացումներից, Կարինե Բուռնազյանը կերպարներ է կերտել նաեւ կինոյում («Կորած-մոլորվածը Հայաստանում», «Թռիչքն սկսվում է երկրից») եւ հեռուստասերիալներում («Վերվարածները», «Գերդաստան» եւ այլն)։