Լեւոն Երանոսյանի գործով բոլորը տուժողները ներկա չէին, նիստը հետաձգվեց

Լեւոն Երանոսյանի գործով բոլորը տուժողները ներկա չէին, նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր հետաձգվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը: 
Նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը նշեց, որ դատական նիստին ներկա չեն բոլոր տուժողներն, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվում է եւ նշանակվում հունիսի 11-ին, ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ: Երանոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում: