Պաշտպանները կբողոքարկեն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը

Պաշտպանները կբողոքարկեն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատարանի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Հիշեցնենք, որ դատարանն այսօր բավարարել է ՀՔԾ-ի միջնորդությունը՝ 2 ամսով Քոչարյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։
Պաշտպանը նշեց, որ դատարանը չի անդրադարձել պաշտպանական կողմի՝ դեռևս 2018թ. դեկտեմբերի 26-ին ներկայացրած գրավի միջնորդությանը, այլ մերժել է կալանքը երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդությանը պատասխան ներկայացված գրավի նոր միջնորդությունը։ Դատարանի որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում։
«Այս պահին տրամաբանական չէ գրավի վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնելը, որովհետև դատարանն արդեն դիրքորոշում է հայտնել»։
Պաշտոնաթող նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա դեկտեմբերի 7-ից կալանավորված է։
Կարծիքներ