«Աերոֆլոտ»-ը Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին վերադարձնում է վաճառված տոմսերի արժեքը

«Աերոֆլոտ»-ը Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին վերադարձնում է վաճառված տոմսերի արժեքը

«Աերոֆլոտ» ընկերությունը ծրագրում է հետ վերադարձնել դեպի Վրաստան և այնտեղի ՌԴ ուղղություններով վաճառված տոմսերը Վրաստան թռիչքների արգելքի հրամանագրի առնչությամբ։

Այս մասին հայտնում է է Sputnik Georgia-ն։

Ըստ որում, ռուսական ավիափոխադրողը կփոխհատուցի հուլիսի 8-ից վաճառված տոմսերի արժեքը, քանի որ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, հենց այդ օրվանից ռուսական ավիաընկերություններին կարգելվեն դեպի Վրաստան և հակառակ ուղղություններով թռիչքները։ Ռուսական կողմի տվյալներով՝ սրանք ՌԴ քաղաքացիների անվտանգության խնդիրներով պայմանավորված ժամանակավոր միջոցներ են։

Հավելենք, որ հայ դիվանագետներն էլ այցելել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։

«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։ Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։ Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։