Միշտ ջերմ լինեք 

Միշտ ջերմ լինեք 

Հին ու նոր իշխանությունները այսօրՄոսկվայում հայտնվել էին նույն միջավայրում։ ԱԺ պատվիրակությունը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, այս օրերին գտնվում է ՌԴ մայրաքաղաքում։ Նրանք մասնակցում են Մոսկվայի Առևտրի միջազգային կենտրոնում տեղի ուենցող պառլամենտարիզմի երրորդ ֆորումին։

Այդ ֆորումին մասնակցության հրավեր է ստացել նաև ՀՀԿ-ն, այնտեղ է Արմեն Աշոտյանը։ Վերջինս ընդմիջմանը ակտիվորեն շփվել է խորհդրարանականների հետ, այդ թվում՝ ընդդիմադիր և իշխանական։ Մեզ ուղարկեցին լուսանկար բոլոր իշխանությունների «թունդ» ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի և Աշոտյանի հանդիպումից՝ սուրճի սեղանի շուրջ։ Բայց Աշոտյանը միայն Մարուքյանի հետ չի ջերմ հանդիպել ու շփվել, պակաս ջերմ չեն անցել նաև Աշոտյանի ու Արարատ Միրզոյանի, մյուս իմքայլականների հետ շփումները։

Աշոտյանն էլ, Մարուքյանն էլ այս ամենը մեկնաբանեցինն մարդկային հարաբերություններով՝ մի պահ մոռանալով, որ երբեմ իրար թքում-մրում են՝ անցնելով մարդկայինի ու անձնականի սահմանը։ Իսկ երբ պետք է՝ կարող են նաև իշխանություն-ընդդիմություն սուրճ խմել, գրկախառնվել։