Միջազգային հարաբերությունների համակարգը պետք է փոխել, ոչ թե ջարդել․ Վ․ Պուտին

Միջազգային հարաբերությունների համակարգը պետք է փոխել, ոչ թե ջարդել․ Վ․ Պուտին

Ժամանակակից աշխարհում առկա են երկու տենդենցներ։ Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինչպես հայտնում է «Ռոսբալտ»-ը, առաջին տենդենցը Միացյալ Նահանգներինն է, որը իր կամքը տարածել է փորձում ողջ աշխարհի վրա, ինչը հակասում է միջազգային հարաբերությունների կանոններին։ Երկրորդ տենդենցը կապված է համաշխարհային տնտեսական տարածքի ֆրագմենտացիայի հետ։ Դա ըստ Պուտինի բերում է քաղաքական եսակենտրոնության եւ անկանոն մարտերի, երբ բոլորը բոլորի դեմ են։ Պուտինը ասել է նաեւ, որ իհարկե ստեղծված իրավիճակից ելք կա, անհրաժեշտ են նոր համաշխարհային պայմանավորվածություններ, հիմնված սուվերենիտետի եւ իրավունքի պահպանման ու հարգման վրա։ Պուտինը շեշտել է, որ Սառը պատերազմի ավարտից հետո արմատապես փոխվել է նաեւ համաշխարհային տնտեսության ճարտարապետությունը եւ Արեւմտյան աշխարհակարգը, որը հիմնված է լիբերալ գաղափարախոսության վրա, սկսել է համաշխարհային տիրապետության հայտ ներկայացնել։ Իսկ 2008-ի ճգնաժամը ցույց տվեց, որ այդ գաղափարախոսությունը աճի երաշխիք չէ։ Պուտինը հավելել է, որ այն հույսերը, թե եղած խնդիրները լուծվել են, պարզվեց, որ սին են ու իրականությունը ցույց է տալիս, որ պարզապես հետաձգվել են։