«Արարատցեմենտ»-ը ևս համաձայն չէ ՊԵԿ ստուգումների հետ, դիմել է դատարան

«Արարատցեմենտ»-ը ևս համաձայն չէ ՊԵԿ ստուգումների հետ, դիմել է դատարան

Datalex տեղեկատվական համակարգում տեղադրված է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» հայցն ընդդեմ ՊԵԿ-ի։ Այն ստացվել է հունվարի 9-ին։ «Արարատցեմենտում» համաձայն չեն Անցակցված ստուգումների արդյունքում կազմված ակտի հետ և դիմել են դատարան։

Հայցվոր «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչը Հովիկ Սուքիասյանն է, պատասխանողը՝ ՊԵԿ-ը։ Ներկայացնում ենք հայցը․

«ՀՀ ՊԵԿ ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արթուր Հարությունյանի` «Հարկ վճարողի հարկման բազաների գնահատման /վերագնահատման/ արդյունքների կիրառման վերաբերյալ»  19.12.2018 թ. թիվ 10 որոշումը և « Արարատցեմենտ» ՓԲԸ-ի մոտ համալիր հարկային ստուգման ընթացքում Հարկերի մասին օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով հարկ վճարողի հարկվող օբյեկտները և հարկային պարտվորությունները հարկային մարմնի կողմից հաշվարկելու վերաբերյալ» 19.12.2018 թ. թիվ 11 որոշումը որպես սպառված գործողություններ ոչ իրավաչափ ճանաչելու»  պահանջով։

Նշենք, որ Արթուր Հարությունյանը ՊԵԿ խոշոր հարկ վճարողների վարչության պետն է, և փաստորեն, գործարանը վիճարկում է նրա որոշումը կամ միջանկյալ իրավական ակտը։ 

Թե ինչ ակտի մասին է խոսքը, Hraparak.am-ը փորձեց տեղեկանալ գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանից։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգաավոր Իվետա Տոնոյանը ևս խոստացավ ճշտելուց հետո պատասխանել։ Նույնը՝ նաև «պատասխանող» կողմի՝ ՊԵԿ-ի լրատվության պատասխանատու Լուսինե Մկրտչյանը։