«Հրապարակ»․Ես կարողանում եմ միաժամանակ եւ գրել, եւ լսել, եւ կարդալ..․

«Հրապարակ»․Ես կարողանում եմ միաժամանակ եւ գրել, եւ լսել, եւ կարդալ..․
Էդմոն Մարուքյան

Դուք անվերջ նշում եք, որ Սահմանադրության խախտում է տեղի ունեցել, մասնավորապես՝ կառավարության կառուցվածքի հետ կապված, դա ընդամենը հռետորաբանությո՞ւն է, թե՞ կոնկրետ քայլեր են հետեւելու դրան՝ հարցրեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանին։ «Դե, խախտում է արվել, նշում ենք խախտումը։ Իրավական հետեւանքն էլ այն է, որ հենց հիմա Սահմանադրությունը խախտված է. կառավարության կառուցվածքը չի փոխվել, բայց վարչապետը 12 նախարար է նշանակել»: Կդիմեք Սահմանադրական դատարա՞ն։ «ՍԴ դիմելու համար այդքան ստորագրություն չունենք, հետո էլ` անիմաստ է դիմելը, որովհետեւ դա վեճ չէ, պարզապես արձանագրում-պահանջ է, որ խախտումն անմիջապես շտկվի, որը չի արվել»:

Ի դեպ, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ գրել էիք՝ «այս ամենից ես հոգնել եմ»․ շա՞տ եք  հոգնած։ «Դա ընդամենը բանաստեղծություն էր, ոչ մի նշանային համակարգ․ ես հոգնած չեմ, շատ առույգ ու էներգիայով աշխատում ենք, իսկ բանաստեղծությունը խոսում էր մի պատմության մասին»: Պարա՞պ էիք, որ դահլիճում փոխարեն լսեք ծրագրային ուղերձը, բանաստեղծություն էիք մեջբերում։ «Ես  կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ ե՛ւ լսել,  ե՛ւ գրել, ե՛ւ կարդալ, ե՛ւ ընդհանրապես»: