Կանխատեսվում են վաղաժամ մահացություններ Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում

Կանխատեսվում են վաղաժամ մահացություններ Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում

ՄԱԿ-ը կապված կլիմայի փոփոխությունների հետ կանխատեսել է եղանակի կտրուկ տաքացումներ Արկտիկայում, ինչը ավելի քան մեկ միլիոն մարդու վաղաժամ մահվան կարող է հանգեցնել Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում։ Այս մասին զեկույցը կազմվել է աշխարհի 70 երկրների 250 գիտնականների եւ փորձագետների կողմից։ Մասնագետները նախազգուշացնում են, որ ապագայում սպասվում են մահացության թվի աճ, պայմանավորված գլոբալ տաքացման, քաղցրահամ ջրի աղտոտման, հակամիկրոբային դեղամիջոցների հանդեպ բակտերիաների կայունացման, եւ այլ գործոնների ազդեցությամբ։ Զեկույցում նաեւ նշվում է, որ եթե Փարիզյան համաձայնագրի նպատակները իրականություն դառնան, ապա արդեն 2050 թվականին Արկտիկայում ջերմաստիճանը կավելանա 3-5 աստիպանով, իսկ ահա 2080 թվականին այն կավելանա արդեն 5-9 աստիճանով, ըստ Ցելսիուսի սանդղակի։