Ուկրաինայի որ մարզում է Պորոշենկոն ձայների առավելություն ունեցել

Ուկրաինայի որ մարզում է Պորոշենկոն ձայների առավելություն ունեցել

Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների համաձայն, միայն Լվովի մարզում է, որ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն հավաքել է ձայների մեծամասնություն։

Այս մասին հայտնում է Zaxid.net-ը, հավելելով, որ մարզի նահանգապետ Օլեգ Սինյուտկան հրաժարական է տվել, երբ հայտնի է դարձել, որ հաղթում է Վլադիմիր Զելենսկին։

Սինյուտկան Լվովի մարզի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է սկսած 2014-ի դեկտեմբերից։ Նշենք, որ Սինյուտկան դեռեւս ապրիլի սկզբին էր հայտարարել, որ հրաժարական կտա, եթե հաղթի Զելենսկին եւ ըստ էության կատարում է իր խոստումը։ Պորոշենկոն Լվովի մարզում հավաքել էր 63 տոկոս, իսկ ընդհանուր Ուկրաինայում մոտ 25 տոկոս։