Ապօրինի է թե՞ օրինական Ամիրյան 12-ի արգելաձողը

Ապօրինի է թե՞ օրինական Ամիրյան 12-ի արգելաձողը

Երեւանի քաղաքապետարանը դեռ անցյալ տարվանից սկսել է պայքարել Երևանի փողոցների ու շենքերի մոտ տեղադրված ապօրինի արգելափակոցների դեմ: Երևանցիներին կոչ էին անում ահազանգել, շարված անկանոն արգելափակոցներ տեսնելիս: «Երեւանում վճարովի օրինական կայանատեղերը նշված են կարմիր գծերով, իսկ առանձին տնտեսվարող սուբյեկտների համար առանձնացված կայանատեղերը կահավորված են հատուկ ճանապարհային նշաններով: Նկարում երեւացող արգելափակոցները օրինական չեն կարող լինել»,- տարածում էր սոցցանցով մեկ Հայկ Մարությանի խոսնակը, տեղադրելով երթևեկելի մասում տեղադրված մետաղական ինքնաշեն  արգելքների լուսանկարներ:

Անցել է երկուսուկես տարի, բայց արգելափակոցներն իրենց տեղերում են՝ ռեստորանները, խոշոր խանութները, Հյուսիսային պողոտայի և մյուս էլիտար թաղերի շենքերի կառավարիչները միտք էլ չունեն հանելու ինքնաշեն և իսկական «շլագբաումները», և նույնիսկ «աշխատացնողներ» են պահում, որոնք հետևում են, որ օտար մեքենաներ տարածք չմտեն:

Օրինակ, Ամիրյան 12 շենքի երկու դալանների դիմաց տեղադրված այս արգելաձողը ընդհանուր օգտագործվող ճանհապարհին է և սահմանափակում է քաղաքացիների՝ այստեղով երթևեկելու իրավունքը: Շենքի բակում 50-60-ական թվականներից գտնվում է թիվ 10 նախակրթարանը, որին մեքենայով մոտենալն արգելված է և անհնար:

Արգելաձողը մանկապարտեզից 50-60 մետր հեռու է: «Աբսուրդն այն է, որ ծնողը մի ժամ պետք է պտտվի, տեղ գտնի եսիմ որտեղ, բերի մանկապարտեզ, հանձնի երեխային ու հետ գա դեպի մեքենան՝ աշխատանքից ուշանալով», -ասում է ծնողներից մեկը: Շենքերի բնակիչները, որոնք կապ չունեն այս հաստատության հետ, ևս տուժում են, քանի որ նրանք չեն կարողանում օգտվել ընդհանուր օգտագործման ճանապարհից: