Ի հայտ են եկել Ադոլֆ Հիտելրի նոր լուսանկարներ, որոնք մինչ այժմ եղել են անհայտ

Ի հայտ են եկել Ադոլֆ Հիտելրի նոր լուսանկարներ, որոնք մինչ այժմ եղել են անհայտ

ԱՄՆ Արխիվների եւ փաստաթղթավորման ազգային վարչության մասնագետ Ռիչարդ Շնայդերը թվայնացրել է Ադոլֆ Հիտլերի ավելի քան 120 լուսանկար, որոնք արվել են ֆաշիստական Գերմանիայի ֆյուրերի անձնական լուսանկարիչ Հայնրիխ Հոֆմանի կողմից եւ մինչ այս հրապարակված չեն եղել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Ինչպես հաղորդում է պարբերականը, թվայնացման ընթացքում Շնայդերը ստիպված է եղել մշակել ավելի քան 41 հազար ապակե ֆոտոթիթեղիկներ՝ Հիտլերի պատկերով, որոնցից շատերը եղել են ջարդված եւ մասնատված։ Այս կերպ վերականգնվել է Հիտլերի ամենավաղ պաշտոնական լուսանկարներից մեկը, որտեղ նա պատկերված է գերմանական հովվաշան հետ։ Ենթադրաբար լուսանկարը արվել է 1923 թվականին։ Կան լուսանկարներ, որոնք պատկերում են Հիտլերին եւ Գեբելսին, Հիմլերին, Հեսսին կամ մյուս կողմնակիցներին։