Ադրբեջանցի զոհված զինվորների մայրերն ինչ են ասում․․․

Ադրբեջանցի զոհված զինվորների մայրերն ինչ են ասում․․․

Այս մայրերը ադրբեջանական զոհված զինվորների մայրերն են։ Երկու կողմին խաղաղութան նախապատրաստելու ֆոնի վրա լուսանկարը բոլորովին այլ բան է հուշում։ Ինչ են ասում ադրբեջանցի զոհված զինվորների մայրերը, ինչ են հասկացնում։ Կանայք պատրաստ են զենքը ձեռքներին կռիվ տալ։ Եթե նկատի ունենանք, որ նման լուսանկարները քաղաքականություն թելադրելու ծնունդ են, պարզ է Ադրբեջանի քաղաքականությունը։ Բայց անզեն աչքով անգամ նկատելի է, որ մայրերը ցուցադրաբար են բռնել զենքը՝  նկարվելու համար, անգամ երևում է, որ նրանց  «սովորեցրել են» թե ինչպես բռնել զենքը։

Եթե հայ մոր ձեռքին զենք դնեին, չնայած հայկական քաղաքանությունը դա չէ, այդքան շինծու նկար չէր ստացվի, անգամ եթե կյանքում զենք բռնած չլիներ։ Դա մոտավորապես նույնը կլիներ,  երբ բարուրը տալով երկու մայրերի, ճանաչեին, թե ով է իսկական մայրը։ Զենք բռնելու պարագայում կճանաչվեր  հողի իրական տերը և ում են պարտադրում իրեն զգալ հողի տեր։