Արմեն Սարգսյանը հրավիրում է մատաղ ուտելու

Արմեն Սարգսյանը հրավիրում է մատաղ ուտելու

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը գրում է․ «Մատաղը Հայ Առաքելական Եկեղեցու բարեպաշտական արարողություններից մեկն է և ունի իր կարևոր դերը քրիստոնյա ժողովրդի կյանքում...
Սիրելի Արարատցիներ, մայիսի 18-ին, ժամը 14.00-ից Արարատ համայնքի (Դավալու գյուղ) Սբ. Հակոբ եկեղեցու բակում GTB Holdings-ը կազմակերպում է մատաղի ընծայաբերման  արարողություն: 
«Մատաղ» նշանակում է՝ «մատուցի՛ր աղ»:

Մատաղի իմաստն ու ասելիքը` բարեգթությունն ու ողորմածությունն է՝ հանդեպ կարիքավորը և Աստծուն մեր երկրպագությունը մատուցելն ու նրա Սուրբ Հոգով լցվելը...  
Սրտանց և սիրով կուզեինք ձեզ հետ կիսվել Աստծուն մատուցվող մատաղը»։