Ուսապարկերով ակցիա իրականացնելու համար քրեական գործ է հարուցվելու

Ուսապարկերով ակցիա իրականացնելու համար քրեական գործ է հարուցվելու

Մոտ երկու ժամ առաջ ԱԺ-ի դիմաց 5165 շարժումը փորձեց ակցիա իրականացնել։

Նրանք պատրաստել էին ուսապարկեր, որոնց վրա ԱԺ-ի ՔՊ-ի պատգամավորների լուսանկարներն էին, սակայն նրանց ակցիան այդպես էլ չկայացավ, քանի որ Ոստիկանությունը թույլ չտվեց նախ փողոցն անցնել, ապա ակցիայի մասնակիցներին և 5165 շարժման անդամներին բերման ենթարկեցին Ոստիկանության Արաբկիրի բաժին, նշելով, որ  չսահմանված վայրում աղբ են թափել, որը իրենից վարչական իրավախախտում է ենթադրում, սակայն արդեն բաժնում բերման ենթարկելու հիմքը փոխվում է։

ԱԺ դիմաց ՔՊ-ական պատգամավորների լուսանկարներով ուսապարկեր տեղադրելը՝ որպես «խորհրդանշական բողոքի ակցիա», համարվել է հանցանք՝ «ծանր վիրավորանք», և 11 անձ բերման է ենթարկվել։ Նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար:

Նշենք, որ 40 րոպեից լրանում է բերման ենթարկման 3 ժամը։