Քանի՞ կալանավոր և դատապարտյալ կա այս պահի դրությամբ

Քանի՞ կալանավոր և դատապարտյալ կա այս պահի դրությամբ

«Այս պահի դրությամբ 2266 կալանավոր և դատապարտյալ կա, որոնցից 963-ը կալանավոր են, 1303-ը՝ դատապարտյալ»,-այսօր ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ հացադուլ է իրականացնում տասը դատապարտյալ, երկուսը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, մեկը՝ «Արթիկ» ՔԿՀ-ում, մեկը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում և վեցը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ «Այսօրվա դրությամբ բացահայտվել է 27 ծակող-կտրող գործիք, ոգելից խմիչք չի հայտնաբերվել, բջջային հեռախոսների հայտնաբերման դեպքերի մասով՝ տասնյակ բջջային հեռախոսներ են հայտնաբերվել, գիտեք՝ մի քանի օր առաջ համատեղ օպերացիա իրականացվեց։ Քաղաքացիական հիվանդանոցներում բուժվողների քանակը այս պահի դրությամբ ութն է։ Այսպիսին է պատկերը»,-ասաց պարոն Զեյնալյանը։

Նախարարի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում բարելավվել է սննդի որակը, ինչը ինքը անձամբ է երբեմն ստուգում, երբ այցելում է ՔԿՀ-ներ, նաև խիստ պակասել են հանձնուքների քանակը։