Բիթքոյնը տարեկան ռեկորդ է սահմանել

Բիթքոյնը տարեկան ռեկորդ է սահմանել

Բիթքոյն թվային արժույթի միջին շուկայական արժեքը առաջին անգամ, սկսած 2018 թվականի մայիսից, կազմել է 9322 դոլար։ Այս մասին հայտնում է ռուսական Лента-ն։ Պարբերականը գրում է, որ բիթքոյնը, սակայն այդ ռեկորդը կարողացել է պահպանել ընդամենը մի քանի ժամ, իսկ հետո վերջինիս արժեքը նվազել է ու կազմել 9184 դոլար։ Մասնագետները կարծում են, որ ամենամոտ ապագայում, սակայն, թվային այս արժույթը կարող է թարմացնել իր ռեկորդը եւ հատել 10 հազար դոլարի սանդղակը։ Կրիպտոարժութային շուկայի մասնագետները կարծում են, որ ներկայումս շուկայում իրադրությունը բավական բարենպաստ է։ Վերջին չորս ամիսների ընթացքում, թվային այս արժույթի գնաճը կազմել է 162 տոկոս։ Շուկայի ընդհանուր կապիտալիզացիան ավելացել է 151 տոկոսով, հասնելով 284 միլիարդ դոլարի։