Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր միջնորդեց Գրիգորյանին անհապաղ ազատ արձակել` արտերկրում բուժվելու համար, կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը:
Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ: 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր նույնպես ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։