Ինչպե՞ս է ազդել Սևանի վիճակը զբոսաշրջության վրա․կոմիտեի պատասխանը

Ինչպե՞ս է ազդել Սևանի վիճակը զբոսաշրջության վրա․կոմիտեի պատասխանը

Նախքան Սևանի ափամերձ ձեռնարկատերերի բողոքի ակցիան արդեն լուրեր կային, որ օտարերկրյա զբոսաշրջիկները խուսափում են Սևան գնալուց և այնտեղ հանգստանալուց, նույնսիկ շատերը կասեցրել են իրենց տուրերը և մեկնել են Վրաստան։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին հարցրել էինք, թե ինչպե՞ս է ազդել Սևանի վիճակը զբոսաշրջության վրա, և որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։ Ստացել ենք հետևյալ «ուսուցողական» պատասխանն այն մասին, թե կոմիտեն ինչպես է հավաքագրում տեղեկատվությունը, ինչն է կարևորում և այլն։ Նաև նշել են, որ մասնավոր հատվածի կողմից բողոքներ չեն ստացել, մինչդեռ «մասնավոր հատվածը» փակել էր Երևան-Սևան մայրուղին․
«ՀՀ ԷՆ զբոսաշրջային կոմիտեն պարբերաբար քննարկումներ է իրականացնում համապատասխան պետական գերատեսչությունների հետ Հայաստանի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկի՝ Սևանա լճի բնապահպանական վիճակի  մասին մանրամասն տեղեկատվության հավաքագրման համար։ Մենք կարևորում ենք Սևանա լճի էկոհամկարգի կայունությանը ուղղված՝ ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի այցելուների առողջությանը և Սևանա լճի պահպանմանը։ 

Քանի որ Հայաստանում առկա չէ զբոսաշրջային առանձին վայրերի այցելությունների վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմներ, կոնկրետ զբոսաշրջային վայրեր այցելություննեի հետազոտությունը իրականացվում է առանձին հարցումների հիման վրա։ Տեղեկատվությունները հավաքագրվում են զբոսաշրջային վայրերում գործող տեղեկատվական կենտրոններից և հատուկ պահպանվող վայրերի մուտքի կետերից։

Սևանա լճի տարածքի այցելության հիմնական ժամանակահատվածը հուլիս-օգոստոս ամիսներն են, տվյալ սեզոնի վիճակագրական հետազոտությունը կիրականացվի զբոսաշրջային սեզոնի ավարտից հետո իրականացված հարցումների հիման վրա։ Միաժամանակ հայտնում ենք, որ զբոսաշրջային խմբերը այցելում են Սևանա լիճ և զբոսաշրջային փաթեթներից տվյալ վայրը հեռացնելու զբոսաշրջության կոմիտեն մասնավոր հատվածի կողմից ահազանգեր չի ստացել»։