100 դրամանոցների իսպառ բացակայությունը. Ազգային Ճակատ

100 դրամանոցների իսպառ բացակայությունը. Ազգային Ճակատ

«Ազգային Ճակատ»-ը տեղեկացնում է.

Երևանաբնակ բազմաթիվ քաղաքացիներ խանութներում, բանկերում, դեղատներում, բացմաթիվ այլ վաճառակետերում շարունակ փնտրում են 100 դրամանոցներ, սակայն դրամարկղերում դրանք իսպառ բացակայում են։ 

Բանն այն է, որ քաղաքացիները դրանք պահում են իրենց իսկ օգտագործման համար հասարակական տրանսպորտից օգտվելու համար։ 

Դրամարկղերում նոյեմբերի 1-ից դեռ շաբաթներ առաջ 100 դրամանոց մետաղադրամների դեֆիցիտ էր նկատվում։ 

Հիմա արդեն, քաղաքացիները ոչ միայն 100 դրամանոցներով չեն վճարում, այլ նույնիսկ չեն ստանում մանրադրամ 100 դրամանոցներից։ 

Բանկերը, որտեղ 100 դրամանոցները առկա են, հրաժարվում են մանրել գումարը 100 դրամանոցների վերածելով։